«Ողջ գետը ստուգելով փնտրում են»․ Մարմարիկի վարչական ղեկավար

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ավելի վաղ հայտնել էինք, որ հարազատներն ու փրկարարները երեկ ցերեկվանից փնտրում են 2-ամյա Տիգրանին:

Iravaban.net-ը կապ հաստատեց Մարմարիկ համայնքի վարչական ղեկավար Արթուր Քարամյանի հետ։ Նա հայտնեց, որ որոնողական աշխատանքներով այժմ զբաղվում է Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատը․ «Ողջ գետը ստուգելով փնտրում են»։

«Հայրն ու պապիկը բակում մեքենայի վրա գործ էին անում, Տիգրանը քույրիկի հետ նույնպես տարածքում էր, հետո քույրը եկել է տուն, մայրը մտածել է՝ Տիգրանը հայրիկի մոտ է, հայրիկն էլ՝ հակառակը, մի քանի րոպե հետո հասկացել են՝ բալիկը չկա»,- պատմել էր ազգականներից մեկը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել