ԲԴԽ-ն քննում է դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը ԲԴԽ շենքի դիմաց չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին․ «Թողեք իմ պաշտպանների հետ երկու բառ խոսել»։
Դիտարկմանը, որ իրեն համարում են Նիկոլ Փաշինյանի սրտի դատավորը և շատերին է կալանքի տարել, չի՞ զղջում դրա համար, նա արձագանքեց. «Թողեք ավարտվի, հետո կասեմ՝ ինչ պետք է»:
Նրա պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ այս պահին նիստն ընդմիջվել է լրացուցիչ նյութեր տրամադրելու հետ կապված: Հայտնեց՝ Գլխավոր դատախազն է եկել և տեղակալը:
Մյուս պաշտպան Ալեքսանր Կոչուբևն էլ հավելեց, որ այս պահին մեկնաբանություն չեն կարող տալ․ «Մենք դեռ միջնորդությունների քննությունը չենք ավարտել, ավարտելուց հետո խոստանում եմ հանգամանալից բոլոր հարցերին կպատասխանեմ։ Մեկ միջնորդություն դատախազը ներկայացրել է:
Իրականում մենք ինքներս նոր ենք ծանոթանում միջնորդությանը, սա դասական կալանավորման նիստ չէ կամ դասական քրեադատավարական պրոցեդուրա չէ, մենք ինքներս միայն նոր ենք տեղեկանում, թե մեղադրանքի էությունը ինչն է, հիմնավորված է, հիմնավորված չէ: Կալանք կլինի, թե չլինի, սա երկրորդ կողմն է, մենք ընդամենը ընդմիջումը հիմա հայտարարվել է գլխավոր դատախազի կողմից մեզ պարզաբանելու, թե ինչի մեջ է կասկածվել, հա, ինչի է սկսվել հետապնդումը և այլն: Այսինքն այս պահին մենք ինքներս չգիտենք, որպեսզի կարողանանք պարզաբանել, իսկ մամուլում այն ինչ որ շրջանառվում է, մենք չենք կարող ոչ հաստատել, ոչ հերքել՝ ֆիզիկապես ծանոթ չլինելով»: