Փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների ասոցիացիայի կառավարման խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը Կառավարության դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց, որ վատթարացվել է նաև հաշվապահների և իրավաբանների վիճակը, իսկ վատթարացնող նորմերն ուժի մեջ կմտնեն հուլիսի մեկից։
«Ամենալուրջ խնդիրն այն է, որ երկխոսություն չկա, կա մենախոսություն։ Այսինքն, այն կողմից ասում են որպես բարձրագույն ճշմարտություն, առանց իջնելու՝ իրական հատվածի հետ քննարկելու։ Ես հասկանում եմ, որ բյուջեի պլանավորման խնդիր էլ կա, բայց այսպես հարցը չի լուծվում, սա լրիվ հակառակ էֆեկտ կունենա։ Շրջանառության հարկի գաղափարախոսությունը խախտվել է։ Աշխարհում հակառակն է։ Աշխարհը գնում է հեշտ հարկային վարչարարության, մենք գնում ենք բարդ, դժվար ճանապարհով։ Ամիսը մեկ մի օրենք է փոխվում, այսպիսի կանխատեսելի բիզնես միջավայր որտե՞ղ եք տեսել»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ Փոքր բիզնեսի ներկայացուցիչները բողոքի ակցիա էին իրականացնում շրջանառության հարկի 2025թ․-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած վատթարացնող դրույթների դեմ։
Մանրամասները՝ տեսանյութում։