Աժ հարակից այգու ծառերի պահպանման համար Աժ-ն կծախսի 5.6 մլ դրամ. «Ժամանակ»

Պետբյուջեով ծախսերն այս տարի ավելացել են ավելի քան 92 մլրդ դրամով։ Ավելին՝ բյուջեով ծախսերն աճել են։ Որոշ գերատեսչությունների գնումներին, ծախսերին ծանոթանալով՝ կարելի է տեսնել, որ պաշտոնյաները չեն սիրում խնայել, երբ հերթը իրենց հիմնարկներին է հասնում։

Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը:

ԱԺ ղեկավարությունն ու պատգամավորները այս տարի ճամփորդությունների միայն ավիատոմսերի համար կծախսեն 130 մլն դրամ՝ մոտ 320 հազար դոլար։ Պատգամավորները, նրանց գործավարներն ու աշխատակազմը 112 մլն դրամի՝ 276 հազար ԱՄՆ դոլարի կխոսեն հեռախոսով։ Խորհրդարանը ջեռուցման համար կծախսի 56 մլն դրամի գազ, որը մոտ 138 հազար ԱՄՆ դոլար է։ էլեկտրաէներգիայի վրա կծախսի 95.4 մլն դրամ՝ մոտ 235 հազար դոլար։ Խմելու ջուրը կգնի 30 մլն դրամով։

Աժ հարակից այգու ծառերի պահպանման համար Աժ-ն կծախսի 5.6 մլ դրամ։ Աժ-ն այս տարի 420 հազար դրամի 700 ցախավել և 270 հազար դրամի 300 ավել կգնի։

Շարունակությունը կարող եք կարդալ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել