«Միակ բանը, որի համար հիմա մի քիչ նեղվում եմ․․․»․ Վիլեն Գաբրիելյանի հայտարարությունը

Հարգելի ընկերներ, շատ շնորհակալ եմ աջակցության խոսքերի համար: Այս մասին հայտարարություն է տարածել Վիլեն Գաբրիելյանը։

«Ներողություն եմ խնդրում էն հարյուրավոր մարդկանցից, ովքեր նամակներ են գրել ու ես դեռ ֆիզիկապես չեմ հասցնում պատասխանել:

Միակ բանը, որի համար հիմա մի քիչ նեղվում եմ դա մի քանի նախաձեռնություններն են, որոնց վրա տարիներով աշխատեցինք և որոնք, փաստացի լիազորություն չեմ ունենալու փորձել շարունակել տանել առաջ:

Ըստ այդմ, դիմում եմ ԱԺ պատգամավորներին:

Հարգելի գործընկերներ, ունեմ 0-ից մշակված՝

  • «Ռազմամարզական գործնեության մասին օրենք», Կառավարության և մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկված 95% համաձայնեցված,
  • «Հակաականային(ականազերծման) գործնեության մասին օրենք», Կառավարության հետ քննարկված, առաջարկների հիմման վրա վերամշակված, դեռ չհամաձայնեցված,
  • «Ռազմական նշանակության արտադրանքի մասին օրենք» նախնական սևագիր,

«Զենքի շրջանարության կարգավորման մասին օրենքի» փոփոխությունների փաթեթ, որը հիմնված է մեր կատարած մոնիթորինգի և այլ գործընկերների առաջարկների վրա:

Կան էլի նախագծեր, սակայն որոնք որ դեռ «հում են», և աշխատանքեն պահանջում, բայց նույնպես կարևոր:

Պնդում եմ, որ բոլոր նախագծերը ունեն ռազմավարական նշանակություն Հայաստանի Հանրապետության անվտանգության և հասարակության պաշտպանության ու տոկունության բարձրացման համար:

Ցանկացած պատգամավոր, որը ցանկություն կհայտնի, պատրաստ եմ նախագծերը տրամադրել իրեն, իրենց ամբողջ վերլուծական և հիմնավորումների բազայով: Այդ թվում ցանկացած կարգի աջակցություն ցուցաբերել:

Եղե՛ք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն։

Շնորհակալություն ուշադրության համար։

Հարգանքով՝

ՀՀ քաղաքացի Վիլեն Գաբրիելյան
Նավակ Ճոճողը»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել