«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին՝ ասելով, որ վերջին օրերին անընդհատ լսում են Ադրբեջանում կրակոցների մասին, որոնք նաև լսվել են մեր սահմանամերձ բնակավայրերում․ «Ինքս երեկ բազմաթիվ տեսանյութեր եմ տեսել, որոնք արձանագրում են այդ կրակոցները, և հիմա Ձեզ դիմում եմ այդ տեսանյութերն ուղարկող մեր սյունեցի քաղաքացիների խնդրանքով՝ ակնկալելով սահմանային իրադրության մասին հնարավոր տեղեկատվության փոխանցում Ձեզնից»։
Պապիկյանն ի պատասխան պատգամավորի կողմից բարձրացված հարցի՝ հայտնեց, որ ինքս ևս հետևել է լրահոսին, տեղյակ է իրադրությունից․ «Դրանով պայմանավորված՝ ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որ սահմանի երկայնքով լինում ենք դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դրանք ՀՀ ուղղությամբ չեն, և դրանք այն դեպքերն են, որոնք վտանգ չպարունակելով մեր կողմից հայտարարության չեն արժանանում։
ՊՆ-ն ուշիուշով հետևում է այդ ամենին, և դրա լուծման ճանապարհը դիվանագիտական ճանապարհն է»։
Մանրամասները՝ տեսանյութում։