«Ես կարծում եմ՝ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք»․ Փաշինյան

«Հայցերի հետ վերցնելն ուժի մեջ է մտնում պայմանագիրը ստորագրելուց և այն վավերացնելուց հետո, այդ հայցերը հետ վերցնելը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին։ Այդ հայցերը հետ վերցնելու արդյունքում ինչքան Հայաստանն է, ինչպես Դուք եք նշում, թուլանալու, այնքան թուլանալու է Ադրբեջանը։

Շատ ֆունդամենտալ հարց է հետևյալը՝ ՀՀ ժողովուրդն ուզո՞ւմ է շարունակել Ղարաբաղյան շարժումը, թե՞ չի ուզում։ Ես ազնիվ գտնված չեմ լինի, եթե շատ ուղիղ այս ամբիոնից իմ կարծիքը չասեմ այն արձանագրումներից հետո, որոնք նախկինում արել եմ հենց Կառավարության զեկույցների քննարկման ժամանակ՝ ասելով, թե ինչպես է օգտագործվել Ղարաբաղյան շարժումը Հայաստանի պետականության չկայացման համար։

Ես առանց սեթևեթանքի ուզում եմ հստակ և աներկբա ասել, որ ես կարծում եմ՝ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք, և այդ խաղաղությունը, որի ճանապարհով մենք գնում ենք, գերիների հարցի լուծման ամենաէֆեկտիվ ճանապարհն է»,-այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցադրմանը, պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել