43 մլն 950 հազար դրամ շահաբաժին, 41 մլն դրամական միջոց․ Ռուբեն Մխիթարյանի գույքի և եկամուտների հայտարարագիրը

Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը ԿԸՀ-ին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը։

Նա հայտնել է, որ ամուսնացած է, ղեկավարում է «ՎաՌուՎի» ՍՊԸ-ն։

Անշարժ գույք

Ունի մեկ առանձնատուն Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում։

Եկամուտներ

Որպես եկամուտ՝ ներկայացրել է «ՎաՌուՎի» ՍՊԸ-ից իր աշխատավարձը՝ 3մլն 20 հազար դրամ և նույն ՍՊԸ-ից շահաբաժինը՝ 43 մլն 950 հազար դրամ։

Դրամական միջոցները՝ հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ

Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել են 41 մլն դրամ և 67 հազար դոլար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել