«2024 թվականի ընթացքում Պաշտպանության նախարարությունը շարունակել է գործունեությունը Զինված ուժերի բարեփոխումների, պաշտպանական կարողությունների, ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, միջազգային ինտեգրման գործընթացների համադրման, արհեստավարժ բանակի անցման, ռազմական կրթության և այլ ուղղություններով»,-այս մասին այսօր՝ մարտի 21-ին՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասաց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
«Շարունակել է զինծառայողների ատեստավորման գործընթացը, որին մասնակցել է շուրջ 13,500 զինծառայող։
Այդ արդյունքներով զինծառայողների դրամական բավարարումն ավելացել է 205 հազարից, մինչև 470 հազար դրամով»։
Մանրամասները՝ տեսանյութում։