«Աստիճանաբար հասնելու ենք նրան, որ գյումրեցին ստիպված չլինի ջերմության համար վճարել աստղաբաշխական գումարներ»․ Ռուբեն Մխիթարյան

«Գյումրիին հարկավոր է բնակֆոնդի արդիականացում և արդյունավետ կառավարում։ Այս ուղղությամբ աշխատանքները պետք է ընթանան հետևյալ ուղղություններով․ բազմաբնակարան շենքերի տանիքների, շքամուտքերի և պատշգամբների վերանորոգում։ Բոլոր շենքերն աստիճանաբար պետք է բերվեն բարեհաճ տեսքի՝ հիմքում ունենալով ժամանակակից տեխնոլոգիաների և նյութերի կիրառություն»,-այս մասին տեսանյութ է հրապարակել Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։

«Շենքերի և շինությունների, էներգախնայող տեխնոլոգիաների կիրառմամբ աստիճանաբար հասնելու ենք նրան, որ գյումրեցին ստիպված չլինի ջերմության համար վճարել աստղաբաշխական գումարներ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել