Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատրաստ է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը, այնինչ մինչ սա խոսք էր գնում պայմանագրի մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Պայմանագիրն ու համաձայնագիրը ունեն կարևոր տարբերություններ՝ իրավական և գործնական տեսանկյուններից
1. Պայմանագիր՝ իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ է, որը ստեղծում է կոնկրետ պարտավորություններ կողմերի համար: Կողմերից մեկի իր պարտականությունները չկատարելն առաջացնում է իրավական հետևանքներ:
2. Համաձայնագիր՝ ոչ պարտադիր բնույթ ունեցող փաստաթուղթ է, որը արտահայտում է կողմերի միջև ընդհանուր համաձայնությունը, սակայն չունի իրավական ուժ և այն խախտելը իրավական հետևանքներ չի առաջացնում:
P.S. ՔՊ, թե՞ ՔՀ(քաղաքացիական համաձայնագիր)»,-նշել է նա։