«Մեր քաղաքը» դաշինքի ներկայացուցիչ, Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ հետևյալը նշեց․
«Ես նոր մարդ չեմ Գյումրիում, նոր չէ, որ պետք է ներկայանամ Գյումրիում որպես Մարտուն Գրիգորյան։ Գիտեք՝ ինչ խնդիրներ ունի մեր երկիրն ու հատկապես մեր քաղաքը, սոցիալապես ամենածանր վիճակում գտնվող քաղաքն է աշխատատեղերի լուրջ խնդիր ունեցող քաղաք է, և մենք պիտի ամեն մեկս փորձենք ջանք ու եռանդ չխնայենք, որպեսզի կարողանանք մեր քաղաքին տալ նոր շունչ, հնարավորություն։
Այն ծրագրերը, որ մենք ունենք, դրանք միանշանակ Գյումրի քաղաքին լուրջ ներդրումներ են բերելու, լուրջ աշխատատեղեր են բացվելու Գյումրիում, նաև քաղաքաշինական աշխատանքներ են տարվելու, որտեղ մեր արհեստավորներն ու մյուս բանվորական աշխատակազմը նորից ունենալու է մեծ թափով աշխատանք, ստիպված չի լինելու արտագաղթել»: