«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 15-ին ժամը 10:30-ից 15:00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Գ-1 Թաղամասի, Նազարբեկյան Թաղամաս 1-11/2 շենքերի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 15-ին ժամը 12:00-ից 16:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Գյուլբենկյան 36-40 շենքերի, Կոմիտաս 1-7/4 շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: