Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային առաջին բաժնի առաջատար մասնագետ Օնիկ Հակոբյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրով:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մարտի 11-ի որոշման մեջ ասվում է․
«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետով, 40-րդ և 45-րդ կետերով.
1. Աշխատանքում դրսևորած պատասխանատվության և ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային առաջին բաժնի առաջատար մասնագետ Օնիկ Հակոբյանին պարգևատրել Երևանի քաղաքապետի շնորհակալագրով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետի վրա:
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա»: