Մեկին շնորհավորում եք մարտի 8-ի կապակցությամբ, մյուսին՝ ոչ․ Յուրի Խաչատուրովը՝ դատավորին

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ մարտի 14-ին, շարունակվում է «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախագահող դատավորին ասաց, «Իրավունք ունեմ երևի մտածելու, որ նման շարժառիթ այս դատարանը կարող է ունենալ։ Հիմա իմ առաջարկը հետևյալն է․ սահմանեք՝ ինչ կարգի դեմքի արտահայտություն մենք պետք է ունենք և ինչ շարժումներ մենք պետք է չանենք սանկցիաներից խուսափելու համար, միգուցե նկարներով, այլ տարբերակով, բայց հասկանանք՝ ոնց մեզ պահենք այս դատարանում»։

Յուրի Խաչատուրովը տեղից հայտնեց՝ ամեն անգամ համոզվում է, որ նախագահող դատավորը միատեսակ վերաբերմունք չի ցուցաբերում դատավարության մասնակիցներին․ «Օրինակ, տիկին Սահակյանի մարտի 8-ը շնորհավորել եք, իսկ տիկին Կարապետյանինը՝ ոչ (իր թարգմանչի,-խմբ․), դա շատ վիրավորական է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել