«Երկար ջպերով, հաստ վզերով, մեծ գլխերով մարդիկ գան, գյուղացիները ասեն՝ երկնային մանանայա»․ Փաշինյան

Կառավարության մարտի 13-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով մասնակցային բյուջեի ներդրման մասին՝ ասաց․ «Այս համակարգի դեմ խոսելը նշանակում է ասել՝ մեր գյուղերը պետք է շարունակեն ցեխի մեջ մնալ, եթե չունես կես մետրանոց ռեզինի սապոկներ, նշանակում է՝ դու, պետք ա տնից չկարողանաս դուրս գալ։ Մեր օրենքի այս նախագիծը նրա մասին ա, որ մենք մեր գյուղերը ցեխի միջից պետք է հանենք»:

«30 տարի է՝ մենք խոսում ենք ՏԻՄ ինսիտուտների ուժեղացման մասին, ո՞նց են ուժեղացնում, կենացո՞վ, սենց են ուժեղացնում։ Նախագծի հեղինակներին ձեռք է տալիս, որ համայնքը չունենա այդ հնարավորությունը, որ երկար ջպերով մարդիկ գան, ասեն՝ հա, ինչ ա պետք ստեղ, մի հատ գրաֆիտ բերեք լցրեք ստեղ, ու բոլոր գյուղացիները զարմանան, ասեն՝ վայ, սա հրաշք ա, երկրային մանանայա, պետք է երկրպագել էդ հաստ վզերով և մեծ գլխերով մարդկանց, որ կարողացան երկնքից Մովսեսի նմանությամբ մանանայի փոխարեն գրաֆիտ իջացնել և մեր փոսերը լցնել, որի գոյությունը մինչև հաջորդ անձրևն ա»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել