Կառավարությունում շարունակվում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցույթը։
Նշենք, որ կա 5 հավանական թեկնածու՝ Կարեն Բատիկյանը, Արտաշես Մայիլյանը, Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը։
Արթուր Նահապետյանը, որը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն է և ինչպես հայտարարեց ՔԿ նախագահի հետ ունի մտերիմ, գործընկերային հարաբերություններ, խոսեց այն մասին, որ եթե ինքը դառնա հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, շահերի բախումը կբացառվի ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի հետ։ Նա բերեց օրինակներ, որ արդեն իսկ իրենց աշխատանքային գործունեության ընթացքում եղել են դրվագներ, որ իրենց հարաբերությունները գործերին չի խանգարել։
Նա անդրադարձավ նաև այն փաստին, որ իր կինն աշխատում է Ազգային անվտանգության ծառայությունում՝ ընդգծելով, որ այս հանգամանքը ևս չի կարող կաշկանդող լինել։
Մանրամասները՝ տեսանյութում։