«Հենց էս դահլիճից դուրս ենք գալիս, ցեց ա ընգնում ու սկսում ա քրքրել»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության մարտի 6-ի նիստին խոսքեց այն անձանց մասին, որոնք տարբեր հիմնադրամների միջոցով արտերկրում ուսում են ստացել և չեն վերադարձել Հայաստան։

««Լույս» հիմնադրամի միջոցով գնացածների 80 տոկոսը չի եկել, «Իմ քայլը» հիմնադրամով գնացածների 40 տոկոսը հետ չի եկել։ Եկեք գնանք, գույքագրենք լավ կանխավարկածով մեր ծրագրերը, եկեք գնանք, միկրոբիզնեսից սկսած, մի հատ գույքագրենք, տենանք ինչ ա դառել։ Մենք ի՞նչ ենք արել․ ուզել ենք մարդկանց լավություն անենք, որ լավ պայմաններում աշխատեն և պետությանը ներդրում անեն։ Իրենք միլիարդանոց, արժի չափազանցնել, բիզնեսը կտրտել, միկրոբիզնես են արել։ Ես չեմ հիշում, որ ժպիտով արված մեր որևէ ծրագիր իր նպատակին ծառայի։ Ցեցը քցում եմ մեջը, հենց էս դահլիճից դուրս ենք գալիս, ցեց ա ընգնում ու սկսում ա քրքրել։ Ես համաձայն չեմ այդ տրամաբանությանը։ Ներդրում են անում, թող երկարաժամկետ ներդրում անեն։ Ես համաձայն չեմ, որ արտագաղթի մի լրացուցիչ մեխանիզմ էլ մենք ստեղծենք»,-նշեց նա։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համաձայնվեց Նիկոլ Փաշինյանի հետ՝ նշելով, որ թիրախն ու վերջնանպատակը պետք է շատ հստակ լինեն։

«Ի՞նչն է մեզ շատ անհանգստացնում, եկեք առերեսվենք այդ պրոբլեմին, եթե չառերեսվենք, այս հարցը երբեք չի լուծվելու, իրենք միևնույն է գումար կգտնեն, կգնան այդ տաղանդավոր երեխաները։ Այստեղ խնդիրը նրանումն է, որ մեր տնտեսությունը չի արտադրում այնպիսի աշխատատեղեր, որոնք այդ կրթության կարիքն ապահովում են։ Իսկ այդ երիտասարդները, որոնք ստանում են այդ կրթությունը, լավ կրթությունը, պարոն վարչապետ, ինքը ցիկլեր ունի, իրենք համարում են, որ կրթությունը ստանալուց անմիջապես հետո պետք է ունենան այնպիսի աշխատանք, այսինքն աշխատատեղը պետք է զարգացնի այդ գիտելիքը, ոչ թե դեգրադացնի»,-ասաց Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ամենամեծ խնդիրն այն է, որ ՀՀ տնտեսությունը չի հասցնում կամ ձևավորում այդ աշխատատեղերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել