Մարտի 5-ին, ժամը 19։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղում ավտոմեքենան բախվել է մարդատար գնացքին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բուրաստան գյուղի մոտակայքում բախվել են Երևան-Երասխ երկաթգծի մարդատար գնացքը և VAZ մակնիշի ավտոմեքենան։
Փրկարարները երկու արգելափակված տուժածի դուրս են բերել ավտոմեքենայից։