Ոստիկանության աշխատակիցը քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկել է. հաղորդում

Քաղաքացի Ռ. Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 133-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ի լրատվության բաժինը:

Ըստ Ռ. Հ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության աշխատակից Ա. Դ.-ն և նրա եղբայրն իրենց միջև եղած պարտք ու պահանջի հարցերի պարզաբանման նպատակով, առանց նախնական համաձայնության, իրեն զրկելով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, պահել են տաքսի ծառայության գրասենյակում և չեն թողել տուն գնալ: 
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել