Աշխատանքի նկարագիր․ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրենը պատասխանատու է Հայաստանի Հանրապետությունը՝ որպես միջազգայնորեն մրցունակ ներդրումային միջավայրի դիրքավորման, Հայաստանի զարգացման ռազմավարական առաջնահերթություններին համահունչ ներդրումների ներգրավման և դրանց ուղեկցման աշխատանքների ղեկավարման համար։ Այս մասին հայտնում են Կառավարությունից։
Աշխատանքային պարտականություններ․«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրենը ղեկավարելու է հետևյալ աշխատանքները․
• Հայաստանի Հանրապետությունում գերակա հայտարարված ոլորտներում օտարերկրյա ներդրումների խթանում,
• Հայաստանի ներդրումային վարկանիշի բարելավման աշխատանքների իրականացում, այդ թվում՝ ժամանակակից մարքեթինգային գործիքների արդյունավետ կիրառմամբ,
• Հայաստանի Հանրապետությունում՝ «Fortune Global 500», ինչպես նաև «The World’s Most Valuable Brands» վարկանիշային ցուցակներում ընդգրկված ապրանքանիշերի ներկայացվածության ընդլայնում,
• Համապարփակ աջակցության տրամադրում Հայաստանում նշանակալի ներդրումներ կատարելու ծրագիր ունեցող գործարարներին,
• Մեկնարկած նշանակալի ներդրումային ծրագրերի հետներդրումային սպասարկման իրականացում՝ ի հայտ եկող խոչընդոտները կարգավորելու նպատակով,
• Պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային ֆինանսական և զարգացման գործակալությունների, տեղական և օտարերկրյա այլ ոլորտային կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցության ապահովում,
• Հայաստանի ներդրումային միջավայրը բարելավելու առաջարկությունների ներկայացում պետական կառավարման մարմիններին՝ բարեփոխումների գործընթացին աջակցելու նպատակով,
• Առանձին ոլորտներում ներդրումային հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվական-վերլուծական փաթեթների ձևավորում,
• Ներդրումների ներգրավմանն ուղղված՝ նշանակալի ներդրումային առաջարկների փաթեթների մշակում։
Գլխավոր տնօրենի թեկնածուին ներկայացվող պահանջներ․
• Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, բնական գիտությունների, ՏՀՏ կամ հարակից ոլորտներում,
• Առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ տնտեսական զարգացման, ներդրումների ներգրավման կամ բիզնեսի կառավարման ոլորտներում, որից առնվազն 3-ը՝ ղեկավար պաշտոններում,
• Հայաստանի գործարար միջավայրի և ներդրումային քաղաքականության առանձնահատկությունների իմացություն,
• Ներդրումային քաղաքականության և ներդրումների խթանման բնագավառում միջազգային փորձի և արդյունավետ մեխանիզմների իմացություն,
• Պետական կառավարման մարմինների, միջազգային զարգացման գործակալությունների և մասնավոր հատվածի հետ արդյունավետ համագործակցության փորձ,
• Ռազմավարական առաջնորդման և թիմերի կառավարման, ինչպես նաև հաղորդակցության և բանակցությունների գերազանց հմտություններ,
• Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, այլ օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Դիմելու կարգը․ հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք մինչև ս․թ․ մարտի 21-ը իրենց ինքնակենսագրականը (CV), ինչպես նաև առաջիկա 3 տարիներին հիմնադրամի գործունեության և առաջնահերթությունների վերաբերյալ իրենց տեսլականը նկարագրող ուղեկցող նամակ (առավելագույնը՝ 2 էջ) ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին։
Սահմանված պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։