«Նա եթերով իմ 15-16 տարեկան տղայի հետ հաշվեհարդար տեսնելու կոչ ա արել»․ Ալեն Սիմոնյանը՝ Վարդան Ղուկասյանի մասին

«Ես չեմ լսում, ես ինքս իմ համար որոշում եմ կայացրել, որ նույնիսկ եթե ինձ վերաբերող ինչ-որ բան ա ինքը իրեն թույլ տալիս, ես չեմ լսելու, որովհետև դա իմ արժանապատվությունից, իմ մակարդակից, իմ ինտելեկտից ցածր եմ համարում, չեմ լսում»,-այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ հարցերին այսպես պատասխանեց Ալեն Սիմոնյանը։

Նա վստահություն հայտնեց, որ այն հայտարարությունները, որոնք քրեական տարր են պարունակում, չէին կարող անհետևանք մնալ․ «Վերջին անգամ, որ ես իր մասին լսել եմ, այն դեպքն է եղել, որ նա եթերով իմ 15-16 տարեկան տղայի հետ հաշվեհարդար տեսնելու կոչ ա արել։

Ուզում եմ հասկանամ՝ սա ի՞նչ քաղաքական դիրքորոշում ա, հլը մի հատ ձեր վրա վերցրեք, որևիցե մեկը մտնի եթեր և ասի՝ էս ինչի երեխային բռնեք, հաշվեհարդար տեսնեք»։

ԱԺ նախագահը նշեց՝ իշխանությանը քննադատող քաղաքական կուսակցությունը չի նկատում, որ իր գործելաոճի պատճառով իր վարկանիշը ընկնում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել