Փետրվարի 21-ին բաց թողնված դասերը կլրացվեն տվյալ դպրոցի կողմից ընտրված օրը․ ԿԳՄՍՆ

Փետրվարի 20-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել էր, որ հաջորդող օրը՝ փետրվարի 21-ին, եղանակային պայմանները և սպասվող տեղումները հաշվի առնելով՝ դպրոցներում դասերը հետաձգվում են՝ կիսամյակի ընթացքում լրացնելու պայմանով։

Iravaban.net-ը կապ է հաստատել նախարարության հետ՝ հասկանալու՝ երբ են լրացվելու նշված օրվա բաց թողնված դասերը։

Մեզ հայտնեցին, որ փետրվարի 21-ին բաց թողնված դասերը հանրակրթական դպրոցները կլրացնեն սեփական նախաձեռնությամբ․ «Յուրաքանչյուր դպրոց ինքը կորոշի, թե որ օրը կլրացվեն դասերը՝ այդ մասին տեղյակ պահելով լիազոր մարմնին»։

Նշենք, որ Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցը հայտնել է, որ բաց թողնված դասերը այդ դպրոցում կլրացվեն մարտի 15-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել