Փետրվարի 26-ին Քրեական ոստիկանության Երևանի քաղաքի վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Տիգրան Մեծի պողոտայում ապօրինի ատրճանակ կրելու կասկածանքով ձերբակալել և Երևանի քաղաքի վարչություն են ներկայացրել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի 22-ամյա մի երիտասարդի։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, ինչպես նաև նշված զենքի 5 փամփուշտներ:
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են՝ երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: