Նոր օրենսգիրքը նախատեսում է նոր ժամկետներ

Հայտնի է, որ վարչական դատավարությունում տարբերակում ենք չորս տեսակ հայցեր՝ վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման և ճանաչման: Այդ հայցերից յուրաքանչյուրի ներկայացման համար սահմանված ժամկետները տարբեր են: Նոր վարչական դատավարության օրենսգիրքը նոր մոտեցում է ցուցաբերում նաև ժամկետների հարցում:

Հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել հետևյալ ժամկետներում`
1) վիճարկման հայցի դեպքում՝ երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից.
2) պարտավորեցման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում՝ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին իրազեկվելու պահից.
3) գործողության կատարման հայցի դեպքում`
ա. մեկամսյա ժամկետում` վարչական մարմնի կողմից գործողության կատարումը մերժելու մասին իրազեկվելու պահից,
բ. երկամսյա ժամկետում այն պահից, երբ լրացել է հայցվող գործողության կատարման համար սահմանված ժամկետը,
գ. եռամսյա ժամկետում այն պահից, երբ դիմում է ներկայացվել հայցվող գործողությունը կատարելու համար, եթե առկա չեն սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերը.
4) ճանաչման հայցի դեպքում`
ա. անկախ ժամկետից` վարչական ակտի առ ոչինչ լինելու վերաբերյալ գործերով,
բ. 5 տարվա ընթացքում` վարչական ակտն ուժը կորցնելու, գործողության կամ անգործության սպառվելու պահից` ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գործերով,
գ. 5 տարվա ընթացքում՝ իրավահարաբերության ծագման կամ դադարման պահից՝ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը ճանաչելու վերաբերյալ գործերով:

Այն դեպքերում, երբ վարչական մարմնի ընդունած ակտը կամ ակտը չընդունելը կամ գործողություն կատարելը կամ չկատարելը բողոքարկվել է վարչական կարգով, վերը նշված ժամկետները հաշվարկվում են բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել