«Հայրիկ Մուրադյան» մշակութային ՀԿ-ին կհատկացվի շուրջ 28 միլիոն դրամ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 19-ին կարգադրություն է ստորագրել, որով քսանութ միլիոն երեսունինը հազար երկու հարյուր դրամ է հատկացվել «Հայրիկ Մուրադյան» մշակութային ՀԿ-ին։

Կարգադրության մեջ ասվում է․

«1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեով, Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 04 բաժնի, 09 խմբի, 01 դաս «Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպություններ ծրագրերին» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություն այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարներից «Հայրիկ Մուրադյան» մշակութային ՀԿ-ին հատկացնել 28039.2 (քսանութ միլիոն երեսունինը հազար երկու հարյուր) հազար դրամ՝ Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին նվիրված միջոցառման իրականացման համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետին կնքել նվիրատվության պայմանագիր:

3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետի վրա:

4. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել