Դիլիջան քաղաքում հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ

Փետրվարի 15-ին` ժամը 21։55-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:35-ին, մարվել՝ փետրվարի 16-ին, ժամը 02:00-ին: Այրվել է չբնակեցված տուն (մոտ 195 քմ): Տուժածներ չկան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել