Դատական կարգադրիչը հայց է ներկայացրել ԲԴԽ-ի դեմ

Դատական կարգադրիչ Ա. Հ.-ն դատական հայց է ներկայացրել Բարձրագույն դատակոն խորհրդի դեմ։

Նա պահանջում է ծառայությունից ազատելու՝ 12.04.2024թ-ի Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի թիվ 347-Ա հրամանն անվավեր ճանաչել, իրեն նախկին աշխատանքին վերականգնել, հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար վճարելուն պարտավորեցնել։

Գործը դատարան է ստացվել 2024 թվականի մայիսի 22-ին։ Վարչական դատարանը` նախագահությամբ դատավոր Աննա Դիլբարյանի գործն ընդունել է վարույթ։

Նշենք, որ գործն անավարտ է, իսկ հաջորդ դատական նիստը նշանակված է մայիսի 29-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել