Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող և վարորդական վկայական չունեցող քաղաքացին պարեկներին կաշառք է առաջարկել

Փետրվարի 12-ին Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս պարեկները Բագրատունյաց փողոցում կանգնեցրել են «ՎԱԶ 2107» մակնիշի մի մեքենա։ Ստուգմամբ պարզվել է, որ 30-ամյա վարորդը տրանսպորտային միջոցը վարել է ալկոհոլի ազդեցության տակ և առանց վարորդական իրավունքի վկայականի։

Երբ պարեկները նրան առաջարկել են սթափության թեստ հանձնել, նա 20 հազար դրամ կաշառք է առաջարկել պարեկներին՝ իրեն բաց թողնելու համար։ Կաշառք տալու կասկածանքով երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել