Հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված կեղծ քրեական գործով մեղադրանքը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ «մեղադրանքի»՝ Ռուբեն Վարդանյանն իբր ադրբեջանական սահմանն ապօրինի հատել է 2022 թվականի սեպտեմբերին։ «Ավրորա» հիմնադրամի, «Մենք ենք մեր սարերը» կազմակերպության և այլ կառույցների միջոցով միջոցների է հավաքագրել և բաշխել՝ անօրինական խմբերին զենք և տեխնիկա տրամադրելու համար:
Մեղադրանքներից մեկը վերաբերում է նրան, թե իբր Ռուբեն Վարդանյանը կապ է ունեցել ահաբեկչական կազմակերպության հետ, իսկ որպես ահաբեկչական կազմակերպություն ներկայացվել է «ՈՄԱ»-ն։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Վովա Վարդանովն ու Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի քաղաքացիների դեմ ահաբեկչական հարձակումներ են կազմակերպել։
Ադրբեջանական կողմը Ռուբեն Վարդանյանին մեղադրում է «Նեմեսիս-2» ահաբեկչական գործողության կազմակերպման համար, թե իբր պատրաստվել են հարձակումներ իրականացվել ադրբեջանական դիվանագետների վրա։
Ադրբեջանն այնքան մեծ ծավալի «մեղադրանքներ» էր պատրաստել, որ ստիպված եղավ դրանց ներկայացումը հետաձգել մինչև փետրվարի 17-ը։