Վաղվանից բոյկոտը հավաքում է նոր թափ. Հայկ Մարությանի հայտարարությունը

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարություն է տարածել ու նշել, որ վաղվանից բոյկոտը հավաքում է նոր թափ։

«Մեզ են միանում ուսանողները և աշխատողները»,-նշել է նա:

«Հարգելի աշխատավոր ժողովուրդ և սիրելի ուսանողներ, վաղը դուք առաջին անգամ կօգտվեք թանկացած տրանսպորտից։ Նախ ֆիքսենք, որ մեր բոլորիս պայքարի շնորհիվ, երբ իշխանությունները 1 տոմսի համար ուզում էին 300 դրամ, այսօր ուզում են 150 դրամ, բայց սա շուկա չի, որ ասես 300 դրամ, հետո իջնես 150 դրամ և բոլորը գոհ լինեն։

Վաղվանից սկսած մեր բոյկոտը հավաքում է մեծ թափ, քանի որ մեզ են միանում ուսանողները և աշխատողները։ Վճարում ենք 100 դրամ և անցնում նստում»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել