Երևանի ավագանին արտահերթ նիստում ընդունեց որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվում է 150 դրամ։ Գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։
Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ձեռքբերված տոմսային փաթեթները հավելյալ ստանում են 30-օրյա օգտագործման ժամկետ՝ ակտիվացման պահից:
Նախագծին կողմ քվեարկեց ավագանու 33 անդամ։