Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Տիգրան Ավինյանը քիչ առաջ ևս 1 հետքայլ արեց և հայտարարեց, որ 1 ուղևորության համար 300 դրամի փոխարեն առաջարկում է 150 դրամ:
Ավինյանը նշեց, որ լսել են հանրության բողոքն ու քննադատությունը՝ գալով այս որոշմանը: Սակայն քաղաքապետը լսողության հետ խնդիր ունի, քանի որ հանրությունը հստակ ասում է՝ առավելագույնը 100 դրամ:
Բոյկոտն ուժի մեջ է, փետրվարի 1-ից միայն ու միայն 100 դրամ»:
Նշենք, որ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ որոշել են փետրվարի մեկից ներդնել նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ։ Այս փոփոխությունը գործելու է ամբողջ 2025 թվականին։