Այսօր ՀՀ բանակում չկա գեթ մի պրոբլեմ, որի հեղինակը ինքը` Բանակը լինի։ Այս մասին գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բանակի բոլոր պրոբլեմները բխում են մեր քաղաքացիական կյանքից, մեր բարքից»,-նշել է վարչապետը։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանը և մի շարք պաշտոնատար անձինք այցելել էին Եռաբլուր զինվորական պանթեոն։