Զինված ուժերի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքների պաշտպանությունը մշտապես իմ ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ․
«Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ զինծառայողներ,
Շնորհավորում եմ Բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ։
Բանակը մեր անկախ պետականության հիմնասյուներից է և երկրի անվտանգության կարևոր երաշխավորը: Զինված ուժերում մարդու պաշտպանված իրավունքներն ու իրավունքի գերակայությունը ունեն բացառիկ կարևորություն և առաջնահերթություն են իմ գործունեության տեսանկյունից։
Զինված ուժերի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքների պաշտպանությունը մշտապես իմ ուշադրության կենտրոնում է։ Պարբերաբար այցեր եմ իրականացնում զորամասեր և զինվորական հաստատություններ՝ անձամբ հանդիպելով զինծառայողների հետ՝ հասկանալու և բարձրացնելու նրանց մտահոգող հարցերը:
Մեր կողմից վերհանված համակարգային խնդիրների համար մշակվում և իրավասու պետական մարմիններին ներկայացվում են համապատասխան առաջարկություններ և լուծումներ։
Շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ մեր զինծառայողներին անվտանգ ծառայություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն և բարօրություն»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել