Հարգելի՛ հայրենակիցներ, վերջին շրջանում ինձ հաճախ են տեղեկացնում, որ TikTok սոցիալական հարթակում հայտնվել են իմ անունն ու նկարները կրող տարբեր էջեր, որոնք տարածում են իմ մասնակցությամբ տարաբնույթ տեսանյութեր։ Թյուրիմացությունից զերծ մնալու համար, ուզում եմ հայտնել, որ ես երբևէ չեմ ունեցել և չունեմ որևէ էջ այդ հարթակում։ Այս մասին գրառում է կատարել Առուշ Առուշանյանը։
«Կցանկանայի ընդգծել, որ սոցիալական հարթակներում ես ունեմ միայն երկու պաշտոնական էջ՝ Facebook-ում և Instagram-ում։ Միայն այդ էջերում տարածվող տեղեկությունները կարող եք համարել վստահելի և իմ կողմից հաստատված։
Այս երկու հարթակներից զատ իմ անունով գործող բոլոր էջերը ինձ հետ որևէ աղերս չունեն»,-գրառել է Առուշանյանը։