Հաջորդ նստաշրջանում կքննարկվի ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը․ Մովսես Հարությունյան

Խորհրդարանական հաջորդ նստաշրջանում կքննարկվի ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը։

Այս մասին Iravaban.net-ին հայտնել է խորհրդարանի նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։

«Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը, ամենայն հավանականությամբ, կներառվի խորհրդարանի օրակարգ փետրվարի 11-14-ի նստաշրջանի ընթացքում»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել