Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի և ԲԴԽ-ի անդամի թեկնածուի ընտրության կարգը և ժամը:
«ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը կանցկացվի ժամը 12:15-12:45-ն ընկած ժամանակահատվածում, դահլիճին կից գտնվող նախասրահում, Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածության հարցը կքվեարկվի ժամը 15:00-15:30-ն ընկած ժամանակահատվածում՝ նույն տեղում»,- տեղեկացրեց Բաբայանը:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ալեքսանդր Սիրունյանը որոշել է հետ վերցնել իր թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնից։
Հունվարի 20-ի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները քննադատական ելույթներ ունեցան նրա թեկնածության դեմ` ներկայացնելով նրա արցախատյաց գրառումներն ու ատելություն տարածող քարոզները։
«Ես որոշել եմ կամովին իմ թեկնածությունը հանել. պետք է խնդրեմ ԱԺ-ն չքվեարկի», – ասել է Սիրունյանը։