Արցախի նախկին ղեկավարների փաստաբաններից շատերը Բաքվում միջնորդություն են ներկայացրել նրանց խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու մասին․ Արայիկ Հարությունյանը չի ցանկացել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ

Արցախի նախկին ղեկավարների փաստաբաններից շատերը այսօր Բաքվում շարունակված «դատավարության» ընթացքում միջնորդություն են ներկայացրել նրանց խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու մասին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բացառություն է կազմել Արայիկ Հարությունյանը, որը, ըստ տեղի աղբյուրների, հայտարարել է, որ տնային կալանք չի խնդրել, առողջական վիճակից բողոք չունի․ «Առողջական խնդիրները, եթե առաջանում են, լուծվում են մեկուսարանում»,-Արայիկ Հարությունյանի խոսքերն են մեջբերում լրատվամիջոցները։

Մյուս ամբաստանյալները որոշել են միջնորդությունների վերաբերյալ որոշումը թողնել դատարանի հայեցողությանը։ Հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հունվարի 27-ին, որին կհրապարակվեն միջնորդությունների վերաբերյալ որոշումները։

Նշվում է, որ Դավիթ Բաբայանի պաշտպանը միջնորդել է իր պաշտպանյալի հետ կոնֆիդենցիալ հանդիպում անցկացնել, և որևէ առարկություն չի եղել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել