2025 թվականի հունվարի 17-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, 2004թ․ ծնված դատապարտյալ Դ․Վ․-ն, առողջական վիճակից ելնելով, տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց։
Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։
Հունվարի 20-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, հիվանդանոցում գրանցվել է Դ․Վ․-ի կենսաբանական մահը։