Պուտինը շնորհավորել է Թրամփին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
ТАСС-ը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հիմնական թեզերը Անվտանգության խորհրդի նիստում։
Պուտինը հայտնել է, որ Մոսկվան երբեք չի հրաժարվել երկխոսությունից և միշտ պատրաստ է եղել հարաբերություններ պահպանել ամերիկյան ցանկացած վարչակազմի հետ։
«Մոսկվան ողջունում է ԱՄՆ նոր վարչակազմի վերաբերմունքը՝ վերսկսել ուղիղ շփումները և խուսափել Երրորդ համաշխարհային պատերազմից։ Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը կլինի հավասար և փոխադարձ հարգանքով»,-հավելել է նա։
Ռուսաստանը պատրաստ է երկխոսության ուկրաինական պատերազմի շուրջ, ամենակարևորը ճգնաժամի բուն պատճառների վերացումն է։
Կարգավորման նպատակը պետք է լինի ոչ թե կարճատև հանգիստը, այլ «երկարաժամկետ խաղաղությունը՝ հիմնված բոլոր մարդկանց, բոլոր ժողովուրդների օրինական շահերի հարգման վրա, ովքեր ապրում են այս տարածաշրջանում»,-ՌԴ նախագահի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը։