Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Հայաստանից արտահանձնված 2 անձանց մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանից Թուրքիա կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձանց արտահանձնման վերաբերյալ։

«2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը արտահանձնեց Թուրքիայում կազմակերպված հանցավոր գործունեության մեջ ներգրավված երկու անձի՝ ի պատասխան Ինտերպոլի «Կարմիր ծանուցման»։

Թուրքիան բարձր է գնահատում այս հարցում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել