Թրամփը երդմնակալության հաջորդ օրը կսկսի միգրանտների արտաքսումը․ The Wall Street Journal

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հունվարի 21-ից, այսինքն՝ պաշտոնը ստանձնելու հաջորդ օրը, կսկսի իրականացնել անօրինական միգրանտների զանգվածային արտաքսման նախընտրական խոստումները։ Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ առաջին «լայնածավալ արշավանքը միգրանտների դեմ» կսկսվի Չիկագոյում (Իլինոյս) երեքշաբթի առավոտյան և կտևի մինչև շաբաթվա վերջ։ Գործողությանը կներգրավվեն ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության մոտ 200 աշխատակից։ Նրանց թիրախն առաջին հերթին կլինեն հանցավոր անցյալով ապօրինի միգրանտները, գրում է սկզբնաղբյուր կայքը։ Չիկագոյից հետո միգրանտների վրա հարձակումներ տեղի կունենան Նյու Յորքում, Լոս Անջելեսում (Կալիֆորնիա), Դենվերում (Կոլորադո) և Մայամիում (Ֆլորիդա), նշվում է հրապարակման մեջ։

CNN-ն ավելի վաղ հայտնել էր, որ Թրամփի թիմը վերջնական տեսքի է բերում «կոշտ ներգաղթի» օրենսդրական միջոցառումների փաթեթը, որը կներկայացվի նրա երդմնակալությունից մի քանի ժամ անց՝ հունվարի 20-ին։ Ըստ CNN-ի աղբյուրների, դա «կսկսի ճնշում գործադրել արդեն ԱՄՆ-ում բնակվող ներգաղթյալների, ինչպես նաև ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ապաստան հայցողների նկատմամբ»: Անօրինական միգրանտների լայնածավալ արտաքսման ծրագրերը ներառում են ներգաղթի և մաքսային ծառայության կողմից մետրոպոլիայի տարածքներում ստուգումներ, Պենտագոնի լրացուցիչ ռեսուրսներ ուղարկել ԱՄՆ հարավային սահման և ավելի մեծ սահմանափակումներ մտցնել երկիր մուտք գործելու համար:

Միգրացիոն ճգնաժամը դարձել է Միացյալ Նահանգների նախընտրական մրցավազքի առանցքային խնդիրներից մեկը, որտեղ հանրապետականները փաստացի մեղադրում են ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմին և դեմոկրատներին դրա կտրուկ վատթարացման համար: Թրամփը նախկինում բազմիցս հայտարարել է, որ իր երդմնակալությունից հետո մտադիր է իրականացնել ամերիկյան պատմության մեջ անօրինական միգրանտների արտաքսման ամենամեծ գործողությունը։ Հաղորդվել է, որ առաջին փուլերում նախատեսվում է երկրից վտարել 1 մլն մարդու։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել