Այս տեղումներն իրական տեղումներ չեն, դրանք առաջանում են հանրապետությունում ձևավորված ինվերսիոն մառախուղի շերտից․ Լևոն Ազիզյան

ՀՀ տարբեր բնակավայրերում, եթե նկատում եք մթնոլորտային տեղումներ՝ անձրևի կամ ձյան տեսքով, մի շտապեք ասել, թե ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ը չէր կանխատեսել այդ տեղումները. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Նա նշել է, որ այդ տեղումներն իրական տեղումներ չեն, դրանք առաջանում են հանրապետությունում ձևավորված ինվերսիոն մառախուղի շերտից: Այդ երևույթները կոչվում են.

  • կոնդենսացիա(գոլորշի վիճակից անցում հեղուկ վիճակի՝ առաջանում են կաթիլների տեսքով),
  • սուբլիմացիա (գոլորշի վիճակից 0°C-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում անցում պինդ վիճակի՝ առաջանում են փաթիլների տեսքով):
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել