«Ես մեկ անգամ չէ, որ ընդունել և պատասխանատու կերպով հայտարարել եմ, որ զանազան անհաջողությունների և վերջնարդյունքին չհասնելու պատասխանատվությունը ամբողջությամբ իմն է, իսկ հաջողությությունն ու հաղթանակը իմ համբուրելի ժողովրդինը»,-այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։
Նա ներողություն խնդրեց յուրաքանչյուրից, որ այս պահին հնարավոր չեղավ իրագործել իրենց ծրագիրը․ «Սակայն դարձյալ ու վերստին պիտի շեշտեմ, որ մենք գործելու ենք ոչ թե հնարավոր է, թե՝ ոչ, այլ անհրաժեշտություն է, թե՝ ոչ այս չարիքին հեռացնելը, այն անհրաժեշտություն է, և այդպես էլ կդառնա հնարավոր։
Պետք է արձանագրենք, որ մեր ժողովուրդը կարիք ունի երկխոսության, երկխոսություն մեր արժեքների, կյանքի և ինքնության մասին»։