Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել

Այս տարի առաջին անգամ անցկացվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորումը: 

Մինչ ատեստավորման գործընթացի իրականացումը ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ անցկացվել են ՄԿՈՒ հաստատությունների՝ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացներ: Դրանց մասնակցել են ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված 4 ուղղությունների (ոսկերչություն, գյուղատնտեսություն, ՏՏ, խոհարարություն) մասնագիտական և հատուկ մասնագիտական մոդուլներ դասավանդող 361 մանկավարժական աշխատողներ:

Ատեստավորմանը մասնակցած 310 մանկավարժական աշխատողներից 89%-ը հաղթահարել է նվազագույն շեմը և համարվել ատեստավորված: Ատեստավորման արդյունքում՝

  • 60-69 տոկոս արդյունք ցուցաբերել է 52 մանկավարժական աշխատող,   
  • 70-79 տոկոս արդյունք՝ 67  մանկավարժական աշխատող, 
  • 80-89 տոկոս արդյունք՝ 87 մանկավարժական աշխատող, 
  • 90-100 տոկոս արդյունք՝ 70 մանկավարժական աշխատող, 
  • նվազագույն շեմը չի հաղթահարել 34 մասնակից:                

Ատեստավորման գործընթացը միտված է մանկավարժական անձնակազմի աշխատավարձի բարձրացմանը. ատեստավորման արդյունքներով 70-79, 80-89 և 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած մանկավարժական աշխատողների դրույքաչափը փոխվում է՝ սահմանվելով 200.000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար, որի նկատմամբ կիրառվում է համապատասխանաբար 30%, 40%, 50% տոկոսի չափով հավելավճար: 60-69 արդյունք ցուցաբերած մանկավարժական աշխատողների դրույքաչափը փոխվում է` սահմանվելով 200.000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար՝ առանց հավելավճարի տրամադրման՝ համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի N 1912-Ն որոշման:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել