Հանցանք կատարած ժամկետային ծառայության զինծառայողների նկատմամբ կարգապահական գումարտակում պահելը երեք ամսից երեք տարի ժամկետով կարող է նշանակվել ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների համար ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում, ինչպես նաև այն դեպքերում, երբ դատարանը, հաշվի առնելով գործի հանգամանքները և դատապարտյալի անձնավորությունը, նպատակահարմար գտնի առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկման փոխարեն կիրառել կարգապահական գումարտակում պահելը՝ նույն ժամկետով:
Կարգապահական գումարտակում պահելն ազատազրկման փոխարեն չի կարող նշանակվել նախկինում ազատազրկման ձևով պատիժ կրած անձանց նկատմամբ: