Ի՞նչն է սպորտում համարվում հակադոպինգային կանոնների խախտում

«Հակադոպինգային կանոնների խախտում» սպորտում նշանակում է` մեկ կամ մի քանի հետևյալ խախտումները.

ա) արգելված նյութի (սուբստանցիայի) կամ դրա մետաբոլիտների կամ մարկերների առկայությունը մարզիկի օրգանիզմից վերցված նմուշներում.

բ) արգելված նյութի (սուբստանցիայի), արգելված միջոցների օգտագործումը կամ օգտագործման փորձը.

գ) նմուշ վերցնելու համար ներկայանալուց հրաժարվելը կամ, համաձայն հակադոպինգային կիրառվող կանոնների, ծանուցագիր ստանալուց հետո առանց հարգելի պատճառի նմուշ վերցնելու համար չներկայանալը, կամ նմուշ վերցնելուց այլ կերպ խուսափելը.

դ) կիրառվող այնպիսի պահանջները խախտելը, որոնք վերաբերում են մարզիկի հասանելիությանը արտամրցաշարային տեստավորման համար, այդ թվում` նրա գտնվելու վայրի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն չտրամադրելուն և այնպիսի տեստավորումներին չներկայանալուն, որոնք նշանակվել են ողջամիտ կանոնների հիման վրա.

ե) կեղծարարությունը կամ կեղծման փորձը դոպինգ-ստուգման ցանկացած փուլում.

զ) արգելված նյութեր (սուբստանցիաներ) կամ միջոցներ պահելը.

է) ցանկացած արգելված նյութի (սուբստանցիայի) կամ միջոցի վաճառքը.

ը) որևէ մարզիկի արգելված նյութեր (սուբստանցիաներ) ներարկելը կամ ներարկման փորձ կատարելը կամ նրա նկատմամբ արգելված միջոց օգտագործելը կամ օգտագործման փորձ կատարելը կամ աջակցելը, խրախուսելը, օգնելը, դրդելը, թաքցնելը կամ ցանկացած այլ կերպ գործակցելը, որոնք կապված են հակադոպինգային կանոնների խախտման կամ խախտման փորձի հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել