Նոյեմբերի 12-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել Կոմիտասի պողոտայի թիվ 19 հասցեում գտնվող խանութից մի կնոջ դրամապանակը գողանալու մասին, որի մեջ եղել էր կանխիկ գումար, բջջային հեռախոս և տան բանալիներ:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` հունվարի 10-ին բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Լիլիթ Խ.-ն և խոստովանել հանցանքը:
Ոստիկանության կայքի փոխանցմամբ՝ ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Լիլիթ Խ.-ն նախապատրաստված նյութերի հետ միասին հանձնվել է ոստիկանության Արաբկիրի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: