Հայաստանի օրենսդրությամբ մարդուն մեքենաներ վարելու իրավունքից կարող են զրկել մինչև երեք տարի ժամանակով:
Մասնավորապես` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսդրության համաձայն` քաղաքացուն տրված հատուկ իրավունքից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, որսորդության իրավունքից) զրկում կիրառվում է մինչև երեք տարի ժամանակով` այդ իրավունքից օգտվելու կարգը կոպիտ կերպով կամ սիստեմատիկորեն խախտելու համար:
 
                        
 
                                                    

 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                